Բաժիններ՝

Ադելինա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հայազգի գեղասահորդ Ադելինա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող երկրի պատանեկան առաջնությունում Պետրոսյանը ընդհանուր արդյունքում հավաքելով 211.87 միավոր` դարձել է արծաթե մեդալակիր:

«Հորս կողմից հայ եմ: Հայաստանը վերջերս պարտություն է կրել` զիջելով Արցախը: Ինձ համար կարևոր էր այս կերպ ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունն իմ երակներում հոսում է, որ Արցախը մի օր նորից հայկական լինի: Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ սառույցի վրա իմ հաղթանակով օգնեմ երկրիս»,-Պետրոսյանի խոսքերը փոխանցում է Sport-Express-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս