Բաժիններ՝

Հունգարիան և Լեհաստանը վերսկսում են համագործակցությունը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը և Վարշավան վերսկսում են համագործակցությունը Լեհաստանի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու գալուց հետո: Օրբանը նաև հույս է հայտնել, որ Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, Սլովակիա – V4) գործունեությունը նույնպես կվերսկսվի 2026 թ. հունվարին, եթե Չեխիայում աշնանը կայանալիք ընտրությունների արդյունքներով վարչապետի պաշտոնն զբաղեցնի Անդրեյ Բաբիշը։ Այս մասին Օրբանը գրել է իր Facebook-յան էջում։ «(Հունգարիայում ԵՄ հարցերով) նախարար Բոկան վերադարձել է Լեհաստանից։ Նա Լեհաստանի նախագահից ամենալավ նորություններն է բերել։ Մենք սկսում ենք վերականգնել լեհ-հունգարական համագործակցությունը։ (Սլովակիայի վարչապետ) Ֆիցոն դիմանում է, Բաբիշն արդեն դարպասների մոտ է, V4-ը կարող է վերսկսվել հունվարից», – գրել է Օրբանը։ 

2025 թվականի հունիսին Լեհաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո Օրբանը շնորհավորեց Նավրոցկուն հաղթանակի կապակցությամբ և հայտարարեց, որ դա դրական ազդեցություն կունենա Վիշեգրադյան խմբում փոխգործակցության վրա։

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն 2024 թ. մարտին հայտարարել էր, որ V4-ը շարունակում է իր աշխատանքը, չորս երկրների միջև համագործակցությունը կարող է արդյունավետ լինել անօրինական միգրացիայի, եվրոպացի ֆերմերների շահերի պաշտպանության, ինչպես նաև մի շարք ազգային իրավասությունների պաշտպանության հարցում, չնայած մի շարք այլ հարցերի շուրջ տարաձայնություններին, օրինակ՝ Ուկրաինայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930