
Թրամփը տեսակոնֆերանս է անցկացնում Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին տեսակոնֆերանս է անցկացնում Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, որը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 14:20-ին, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Նախագահ Թրամփը տեսակոնֆերանս է անցկացնում նախագահ Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ տեսազանգը սկսվել է արևելյան ժամանակով ժամը 8:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 14:20-ին – խմբ.)»,- հայտնել է Ռավիդը Х սոցիալական ցանցում արված գրառման մեջ։