Բաժիններ՝

Ուկրաինան պաշտպանական պայմանագրեր է կնքել լեհական և թուրքական ընկերությունների հետ

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» ռազմական կոնցեռնը պայմանագրեր է կնքել լեհական, եվրոպական և թուրքական ընկերությունների հետ՝ նավիգացիոն միջոցների և զենքի արտադրության բաղադրիչների մատակարարման համար: Այս մասին հայտնել է ուկրաինական կոնցեռնի ղեկավար Հերման Սմետանինը:

««Ուկրօբորոնպրոմ»-ի ձեռնարկություններից մեկն այսօր հաջողությամբ բանակցություններ է վարել համալրող մասերի արտադրության նախագծի մանրամասնությունների շուրջ ուկրաինական գործարանի արտադրանքներից մեկի համար…. Կնքվել են մի քանի գործարքներ», – գրել է Սմետանինը Telegram ալիքում:

«Զինամթերքի արտադրության համար շատ կարևոր բաղադրիչների մատակարարումների առաջին պայմանագիրը կնքվել է «Ուկրօբորոնպրոմ»-ի ձեռնարկություններից մեկի և Լեհաստանի  PGZ (Polska Grupa Zbrojeniowa) խոշորագույն պաշտպանական կոնցեռնի ընկերության միջև», – նշել է «Ուկրօբորոնպրոմ»-ի ղեկավարը:

Եվս մեկ պայմանագիր երկամյա ժամկետով ստորագրվել եվրոպական մատակարարի հետ՝ «զգալի քանակությամբ այնպիսի արտադրանքի մատակարարման համար, որը կապահովի ծանր զենքի արտադրությունն «Ուկրօբորոնպրոմ» գործարանում»: Սմետանինը չի նշել, թե որ երկրից է այդ ընկերությունը։ Երրորդ պայմանագիրը վերաբերում է թուրքական ընկերությունից նավիգացիոն միջոցների փորձնական խմբաքանակի մատակարարումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս