
Արևմուտքը հայտարարել է Զելենսկու՝ Մոսկվա այցի հնարավորության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա այցելել՝ հանդիպելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է Bloomberg-ի թղթակից Օլիվեր Քրուքը, այս մասին Զելենսկուն խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Արևմտյան գործակալության լրագրողի խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ Զելենսկին կարող է այցելել Ռուսաստանի մայրաքաղաք: Եվ միևնույն ժամանակ, ինչպես նշել է Քրուքը, Ուկրաինայի նախագահը վերջերս սկսել է լսել Թրամփի առաջարկությունները:
«Օվալաձև աշխատասենյակում աղետալի հանդիպումից հետո Զելենսկին փոխել է մարտավարությունը։ Հիմա, երբ Թրամփն ասում է՝ «Ցատկ», Զելենսկին պատասխանում է՝ «Որքա՞ն բարձր», և ցատկում է ավելի բարձր»,- կարծում է Bloomberg-ի թղթակիցը։ Քրուքը նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահը կարող է դիտարկել Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելու հավանականությունը, քանի որ նման քայլը կլինի տպավորիչ։