
Հաստատվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, իսկ VAR-ի պատասխանատուներ՝ Փիթեր Բանքեսը և Ստյուարտ Աթվելը։
Նշենք, որ Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական պատվիրակությունը այս տարվա մարտին սպասարկել էր Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը (6։1), որը կայացել է Թբիլիսիում։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։