Բաժիններ՝

Հավաքականը նախախաղային մարզումը կանցկացնի Ավանի մարզադաշտում. պատճառը Ջենիֆեր Լոպեսի համերգն է

Հայաստանի ազգային հավաքականի և Պորտուգալիայի թիմերի նախախաղային մարզումները չեն անցկացվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, այլ կանցկացվեն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։

Պատճառը այն է, որ մարզադաշտի խոտածածկույթը դեռևս չի վերականգնվել։ Այն վնասվել էր օգոստոսին Ջենիֆեր Լոպեսի համերգի ընթացքում, երբ երկրպագուները համերգի ժամանակ ոտքերով տրորեցին խոտածածկույթը, և մինչև այժմ որևէ մեկը չի պատժվել վնասների համար։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը նշել է, որ նման կարևոր հանդիպման համար մարզումների տեղափոխումը անընդունելի է, քանի որ ֆուտբոլիստները պետք է հարմարվեն այն խաղադաշտին, որտեղ խաղալու են։ Ջանջոյանն ընդգծել է, որ մրցակից թիմը կարող էր բողոք ներկայացնել ՈւԵՖԱ՝ վնասվածքների բարձր վտանգի պատճառով, ինչը կարող էր հանգեցնել խաղի փոփոխման կամ չեղարկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս