Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված և հիվանդանոցում մահացած Պարգև Հակոբյանի գործով կալանավորված Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում այս տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով առաջին դատական նիստը:

Նիստի սկզբում մեղադրող կողմը միջնորդեց, որպեսզի երկարաձգվի գործով այս պահին կալանավորված Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը:

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը:

Նշենք, որ դատավորը չընդունեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ դատական նիստը նկարահանելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Խոսքով հանդես եկավ նաև Պարգև Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, խնդրելով, որպեսզի մեղադրյալ Գոռ Առաքելյանի մյուս եղբոր գործն էլ միացնեն այս գործին, ով միջադեպի օրը եղբոր հետ է եղել:

«Կանխեք հետագա վենդետան»,- իր խոսքում նշեց Աիդա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, Էջմիածնում։

Ողբերգական ավարտով այս միջադեպի պատճառը եղել էր այն, որ երիտասարդի մեքենան ջրափոսով անցնելիս ջուրը լցվել կողքը կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մայիսին մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930