
«Grand Swiss Tournament 2025 Open» շախմատային մրցաշարին Հայաստանը մասնակցում է 7 շախմատիստով

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 7 շախմատիստով:
«Grand Swiss Tournament 2025 Open»-ին այս տարի կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արամ Հակոբյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
«Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։