Բաժիններ՝

«Մի օր մենք կտեսնենք, թե ինչպես է Ազարը խաղում լավ և առանց վնասվածքների»․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի  վերաբերյալ իր կարծիքով:

«Մենք ուզում ենք Էդենին տեսնել առանց խնդիրների և վնասվածքների, բայց նա բախտ չունի: Նրա համար շատ բարդ իրավիճակ է, քանի որ նա ցանկանում է իրեն դրսևորել ու խաղալ «Ռեալում»:

Մի օր կտեսնենք, թե ինչպես է նա խաղում լավ ու առանց վնասվածքների: Հուսով եմ` կգա այդ ժամանակը, երբ նա կվերականգնվի իր ներկա վնասից: Նրա բախտը չի բերել, դժվար էր նրա համար, բայց նրա հանդեպ պետք է պահպանել դրական վերաբերմունք:

Նա պետք է լավ պատրաստված լինի, երբ վերադառնա, և մենք գիտենք, թե ինչի է ընդունակ Էդենը՝ որպես ֆուտբոլիստ: Դա մեզ անպայման պետք կգա: Ազարը դժգոհ է իրավիճակից և կարող է դա չհասկանալ, քանի որ նա անում է ամեն ինչ, որպեսզի լինի իր լավագույն մարզավիճակում:

Սա մնում է խաղի բաղկացուցիչ մասը: Նա պետք է ընդունի դա: Վստահ եմ, որ ապագայում ինչ-որ բան կփոխվի: Նա պարզապես ցանկանում է մարզավիճակ ունենալ»,- ասել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս