Բաժիններ՝

Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ «Ռեալ» տեղափոխվելու պայմանով

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

Ըստ As-ի, ֆրանսիացին կարող է համաձայնել ակումբի հետ նոր համաձայնագիր ստորագրել, պայմանով, որ այնտեղ նշված է, որ նա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» կամ այլ բարձրակարգ ակումբ:

Աղբյուրի համաձայն, այս տարբերակը կողմերն արդեն դիտարկել են նախքան կորոնավիրուսային համաճարակի մեկնարկը: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն պատրաստվում էր ներկայացնել Մբապեին նոր պայմանագրի առաջարկները, բայց բոլոր մրցաշարերի դադարեցումն իրավիճակն անկայուն է դարձնում:

Ֆրանսիացու և փարիզցիների միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում անցկացրել է Լիգա 1-ի 19 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս