Բաժիններ՝

«Արարատը» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Ռոդինա»-ն

Երևանի «Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարդան Բիչախչյանի թիմն ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական «Ռոդինայի» հետ։

Հանդիպումն ավարտվեց թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը, որն առաջին խաղակեսում տուգանայինից կատարած հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Առաջին կեսում «Արարատը» ևս մեկ գոլ հեղինակեց։ Էդգար Մալաքյանի անհատական անցումից ու հարվածից հետո հաշիվը դարձավ 2։0։

Երկրորդ խաղակեսում «արարատցիները» ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Նախ, Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Մաքսիմ Զադերական հաշիվը դարձրեց 3։0, իսկ մի քանի րոպե անց ուկրաինացի նորեկն ինքը անհատական խաղով աչքի ընկավ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝4։0։

Հավելենք, որ ԱՄԷ-ում նախորդ երկու ընկերական խաղերում «Արարատը» հաղթել էր «Ատլետիկո Արաբիային» (1:7) և «Լիվային» (1:4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728