Բաժիններ՝

Շախմատի բարձրագույն խմբի ուղեգրերի հարցը կորոշվի վերջին տուրում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Տեղի ունեցավ մրցաշարի նախավերջին՝ 12-րդ տուրը։

Վերջին տուրից առաջ աղյուսակը 8,5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Բաբուջյանը։ Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Տիգրան Հարությունյանը 7,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։ Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելու տեսական հնարավորություններ ունեն նաև 7-ական միավորով 5-7-րդ հորիզոնականներում գտնվող Արթուր Դավթյանը, Արմեն Բարսեղյանը և Արման Միքայելյանը։

Փետրվարի 4-ին մրցաշարում հանգստյան օր է։ Որոշիչ՝ վերջին տուրի պարտիաները կկայանան փետրվարի 5-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս