
Տարբերությունն ակնհայտ է․ մեկը դառնում է ծաղրի առարկա, իսկ մյուսը ստանում է ակադեմիական և քաղաքական աշխարհի հարգանքը. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Վերջին շրջանում որոշ աղբյուրներում տարածվեց տեղեկություն, թե Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել են լսել Իլհամ Ալիևի ելույթը՝ նրան անվանելով հակասովետական։ Այս պատմությունը շատ ճշգրիտ արտացոլում է Ալիևի ընկալումը միջազգային երիտասարդության և մտավոր շրջանակների կողմից՝ անվստահությամբ, հեգնանքով և առանց հարգանքի։
Իսկ հիմա հիշենք ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները․
2015թ. մարտի 27-ին հենց նույն Պեկինի համալսարանում ելույթ ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքը ուսանողները լսեցին հարգանքով, իսկ համալսարանի ղեկավարությունը նրան շնորհեց Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչումը։ Դա ոչ միայն անձի, այլև Հայաստանի դերի միջազգային քաղաքականության մեջ բարձր գնահատականն էր։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հայկական զինված ուժերը հանդիսանում էին հավասարակշռող և զսպող ուժ տարածաշրջանում՝ ապահովելով կայունություն և անվտանգություն։
Հայաստանի միջազգային հարաբերությունները գտնվում էին ամենաբարձր մակարդակի վրա՝ Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի և հարևան երկրների հետ։
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հիմնված էր հավասարակշռության, դիվանագիտության և պետականության նկատմամբ հարգանքի վրա։
Տարբերությունն ակնհայտ է․ մեկը դառնում է ծաղրի առարկա, իսկ մյուսը ստանում է ակադեմիական և քաղաքական աշխարհի հարգանքը»։