Բաժիններ՝

«Լացիո»-ն հերթական հաղթանակից հետո հավասարվեց «Ռոմա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Լացիո»-ն Հռոմում մրցեց «Կալյարի»-ի հետ: Մայրաքաղաքային թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով: «Լացիո»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Չիրո Իմոբիլեն խաղի 61-րդ րոպեին: Հետագայում «Կալյարին» խաղի ընթացքը բեկել չկարողացավ և պարտություն կրեց:

Այս տուրից հետո «Լացիո»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում կիսում է 4-5-րդ տեղերը «Ռոմա»-ի հետ: Հռոմի երկու ակումբներն էլ ունեն 40-ական միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է` «Միլան»-ը, որն իր ակտիվում ունի 49 միավոր: Երկրորդ տեղում «Ինտեր»-ն է 47 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728