
«Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը». հունական մամուլ

Հունական «To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով, որ «սպասվող մեկուսացման» մասին խոսակցություններն այլևս չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան բազմակողմանի դիվանագիտություն է վարում՝ միաժամանակ խորացնելով տնտեսական կապերը Չինաստանի հետ՝ հանդես գալով միջնորդի դերակատարմամբ ռուս-ուկրաինական պատերազմում և փորձելով պահպանել հավասարակշռություն Արևմուտքի ու Արևելքի միջև։
Աղբյուրը հիշեցնում է, որ Անկարան Ուկրաինային անօդաչու սարքեր է մատակարարել և միաժամանակ երկու կողմերին հրավիրել բանակցությունների։
«Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու առաջնային զրուցակիցը»։
Նշվում է նաև, որ Իսրայելի հետ հարաբերությունները լարված են Սիրիայի քաղաքականության պատճառով, մինչդեռ եվրոպական երկրները Թուրքիային դիտարկում են որպես տարածաշրջանային կարևոր գործընկեր։
«To Vima»-ի գնահատմամբ՝ Թուրքիայի ազդեցությունը նկատելիորեն աճել է նաև Լիբիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
Հոդվածը եզրափակվում է հետևյալ հռետորական հարցով․ «Էրդողանից հետո այս ժառանգությունն ո՞վ,կ ամ ովքե՞ր են ստանձնելու»։