ՆԳՆ-ն շուրջ 1 միլիոն դրամի մեդալներ է ձեռք բերել

ՀՀ կառավարության որոշմամբ` 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես Փրկարարի օր:

Օրվա առթիվ օրերս Ներքին գործերի նախարարությունը շուրջ 1 միլիոն դրամի մեդալներ է ձեռք բերել Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի Ոսկերչական գործարան ԲԲԸ-ից։

Պայմանագրի համաձայն՝ «Լավագույն հրշեջ-փրկարար» գրությամբ 26 մեդալ և «Անվեհեր փրկարար» գրությամբ 27 մեդալ է պատրաստվել ՆԳՆ կարիքների համար`
996.500 դրամ ընդհանուր արժողությամբ։

Փրկարարի դերը հատկապես նշանավորվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, երբ փրկարարները հազարավոր, կամավորների հետ միասին, փրկեցին տասնյակ-հազարավոր մարդկանց կյանքեր։ Վերջինին հաջորդեց Հայաստանում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ժամանակակից փրկարար ծառայությունների ստեղծումը։

Կարդացեք նաև

Այսօր՝ Կառավարության հերթական նիստի մեկնարկին, ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է` Փրկարար ծառայության հայեցակարգը պատրաստ է, «և դրա ուժով ծառայությունը կշարունակի է՛լ ավելի արդյունավետ կերպով մատուցել ծառայությունը հանրությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930