Տուխելի գլխավորած «Չելսի»-ին երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ: «Ազնվանականներն» առաջինը բացեցին հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունթը: «Շեֆիլդ Յունայթեդ»-ը խաղի հաշիվը վերականգնեց 58-րդ րոպեին, սակայն ինքնագոլով: Սխալվեց Ռյուդիգերը: «Չելսի»-ին Ժորժինյոյի 58-րդ րոպեին անվրեպ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ հաղթեց 1:2 հաշվով:
Թոմա Տուխելի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պրեմիեր լիգայում: Այժմ լոնդոնյան ակումբը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 39 միավոր: Առաջատարը 50 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: