Եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, քանի որ վախենում են Ռուսաստանից. NYT

Եվրոպական երկրների մեծ մասը չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, քանի որ վախենում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությունից։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The New York Times թերթը։

«Մինչ օրս միայն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և փոքրիկ Էստոնիան են հրապարակավ հայտարարել պատերազմից հետո Ուկրաինա զորքեր տեղակայելու հնարավորության մասին։ Եվրոպական երկրների մեծ մասի համար Ռուսաստանի հետ հակամարտության հեռանկարը չափազանց ցավոտ է»,- նշում է թերթը։

The New York Times-ը գրում է, որ եվրոպական երկրները կասկածում են՝ արդյո՞ք Վաշինգտոնը ռազմական աջակցություն կցուցաբերի իրենց «ՆԱՏՕ-ի զորքերի վրա հարձակման» դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս