Բաժիններ՝

«Բացարձակ սուտ է»․ Սուարեսը՝ Մեսսիի և Գրիզմանի հետ հարաբերությունների մասին

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Խոսեպ Բարտոմեուի՝ «Բարսելոնայի» նախագահական աթոռից հեռանալու, ինչպես նաև Լիոնել Մեսսիի  և Անտուան ​​Գրիզմանի հարաբերությունների մասին:

«Բարտոմեուի պաշտոնանկությունն ինձ չզարմացրեց, դրա պատճառները կային: Նա որոշ բաներ չարեց այնպես, ինչպես պետք էր դրանք անել «Բարսելոնայի» պես ակումբում:

Այն, որ ես ու Լեոն վատ հարաբերություններ ենք ունեցել Գրիզմանի հետ, դա բացարձակ սուտ է: Ես դաշտից դուրս շատ ավելի հաճելի մարդ եմ, քան դաշտում: Ես շատ ավելի լավն եմ։ Խաղադաշտում ես շատ եմ մասնակցում մրցակցությանը»,- ասել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս