Բաժիններ՝

Մահացել է լեգենդար Էռնեստ Հեմինգուեյի որդին

Գրող Պատրիկ Հեմինգուեյը՝ մեծն գրող Էռնեստ Հեմինգուեյի որդին, մահացել է 97 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով ընտանիքի անդամներին։

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի կրտսեր որդին գրողի վերջին կենդանի զավակն էր։ Ըստ որոշ տեղեկությունների, նա մահացել է ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում գտնվող իր տանը։ Հեմինգուեյ կրտսերը հայտնի է հոր մի շարք ստեղծագործությունների հրատարակության նախաբանները գրելով։ 2022 թվականին Պատրիկը հրատարակել է 120 նամակներից բաղկացած` «Սիրելի հայրիկ» ժողովածուն։

Պատրիկը Էռնեստի միակ զավակն է, որը ընտրել էր հոր ուղին։ Հեմինգուեյի առաջնեկ որդին՝ Ջեքը, ձկնորս էր, իսկ դուստրը՝ Գլորիան՝ բժշկուհի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս