Մեսսիին հոգնեցրել են ՊՍԺ-ի մասին խոսակցությունները
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հոգնել է իր հնարավոր տեղափոխության մասին լուրերից:
Արգենտինացուն դուր չեն գալիս նման խոսակցությունները՝ կապված ՊՍԺ-ի հետ, քանի որ նա ոչ մեկի հետ չի կապվել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Marca-ն:
Մեսսին իր վերջնական որոշումը կկայացնի ոչ թե հիմա, այլ մրցաշրջանի ավարտին: Այս հարցում հիմնարար կետն այն է, որ խաղացողը ցանկանում է սպասել «Բարսելոնայի» նախագահի ընտրությանը:
Մեսսին որոշում չի կայացնի, քանի դեռ առաջինը չի լսել, թե ինչ է առաջարկում նոր ղեկավարությունը, և չխոսի նախագահի հետ: Սա վերաբերում է ոչ թե տնտեսական խնդիրներին, այլ սպորտին, որը նրան առավելապես անհանգստացնում է:
Սիրարփի Աղաբաբյան