Հովհաննես Հարությունյանն այսուհետ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստն է
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ձեռքբերումները: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հարությունյանը հանդիսանում է մեր ակումբի սան։ Հանդես է եկել «Միխալովցե» և «Արարատ-Արմենիա» ակումբներում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: