Չինաստանը կարող է կորցնել աշխարհի խոշորագույն տնտեսության կարգավիճակը, հայտնի է՝ ով կփոխարինի

Երկարաժամկետ հեռանկարում Չինաստանը կարող է կորցնել աշխարհի ամենամեծ տնտեսության կարգավիճակը, որը երկիրը ստացել էր 2016 թվականին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերլուծաբանների կանխատեսմանը։

«Չինաստանը աշխարհի ամենամեծ տնտեսությունն է 2016 թվականից ի վեր և կանխատեսվում է, որ այդպես կմնա մինչև 2060-ականների կեսերը»,- գրում են վերլուծաբանները և հավելում են, որ 2060-ականների կեսերին Հնդկաստանը կհամարվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր խաղացողը։

Ինչ վերաբերում է Չինաստանի հեռանկարներին, ապա այն կդառնա Արևելյան Ասիայում տնտեսական աճի դանդաղման հիմնական շարժիչ ուժը, կարծում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը: Չինաստանի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ի տարեկան աճին մինչև 2050-ականների սկիզբը ներկայիս 0.9 տոկոսային կետից (գլոբալ աճի գրեթե մեկ երրորդը) կնվազի մինչև զրոյի:

Տեսանյութեր

Լրահոս