Վարազդատ Հարոյանը կարող է դառնալ Տիգրան Բարսեղյանի թիմակիցը
«Աստանայի» 2021 թվականի առաջին նորեկը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի և «Տամբովի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Այդին Կոժախմետը:
«Աստանայի» կազմում, հիշեցնենք, հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարոյանը կարող է տեղափոխվել «Տամբով», որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հարոյանը ՌՖՊԼ-ում ավելի քան 60 խաղ է անցկացրել: Հայաստանի հավաքականի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 55 անգամ:
Transfermarkt-ը Հարոյանի տրանսֆերային արժեքը 800 հազար եվրո է գնահատում: