Բաժիններ՝

«Գյումրի-Լենինական» երգը` որպես Գյումրի քաղաքի օրհներգ

Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած հանրային քննարկումները մեծ աղմուկ բարձրացրին: Անտարբրության սառույցը քիչ-քիչ կոտրվում է` իր տեղը զիջելով քաղաքին վերաբերող կարևոր հարցերում հանրության կարծիքը հաշվի առնելուն: Հանրային քննարկման օրակարգում եղած երեք հարցերից մեկը` հրապարակի եղևնիների ճակատագրի հարցը, իր հանգուցալուծումը գտավ: Քննարկման հաջորդ երկու հարցերը դեռևս սպասում են իրենց լուծումներին:

Գյումրիի օրհներգի ընտրության հարցում հնչած կարծիքները տարբեր էին: Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պատասխանատու Արտաշես Կարապետյանը, ծանոթացնելով հարցի էությունը, ներկայացրեց օրհներգի քննարկվելիք երկու տարբերակները: Ներկայացնելով քննարկվելիք տարբերակներից մեկը` Հովհաննես Շիրազի խոսքերով Վլադիլեն Բալյանի գրած «Գյումրի-Լենինական» երգը, պարոն Կարապետյանը դիմեց ներկաներին. «Ես ուզում եմ մի էքսկուրս կատարել դեպի 1976 թվական: Քաղաքում մեժ աժիոտաժ էր, ժողովրդի մեջ խոսակցություն էր գնում, որ Հովհաննես Շիրազի խոսքերով Վլադիլեն Բալյանը գրել է երգ` ձոն Գյումրի քաղաքին: Տեսնել էր պետք` ինչ ոգևորությամբ հավաքվեց Գյումրիի արվեստասեր հասարակությունը Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում, բոլորն անհամբեր սպասում էին: Բեմ բարձրացավ մաեստրոն` Վլադիլեն Բալյանը: Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց «Գյումրի- Լենինական» երգը: Երգն ավարտվեց, դահլիճում քար լռություն էր: Ոչ մի շարժում, ոչ մի ծափ: Տեսնել էր պետք Վլադիլեն Բալյանի դեմքը, թե` այս ինչ կատարվեց, գոնե ամբեղջ դահլիճից մի 10 հոգի չկա՞ ծափահարող: Եվ կատարվեց հրաշքը. դահլիճը թնդաց ծափերից և խնդրեցին կրկնել երգը երկրորդ անգամ: «Գյումրի-Լենինական» երգը եղել է մեր քաղաքի խորհիդանիշը, սիմվոլը: Եվ այսօր Գյումրիի քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը հասարակական քննարկման է ուզում ներկայացնել Վլադիլեն Բալյանի և Հովհաննես Շիրազի «Գյումրի-Լենինական» երգը՝ որպես Գյումրի քաղաքի հիմն ճանաչելու հարցը»:

himnՎլադիլեն Բայլանը վառառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկա գտնվել Գյումրիում տեղի ունեցող քննարկումներին, սակայն հեռախոսազանգով կապ հաստատելով ներկաների հետ` նա իր խոսքը ևս փոխանցեց. նա ողջունեց գյումրեցիներին և ներկայացրեց երգի ստեղծան պատմությունը: Քանի որ բոլոր միջոցառումների և հանդիսավոր արարողությունների  ժամանակ հիմնը հիմնականում հնչեցվում է փողային կատարմամբ, Վ. Բալյանի երգը ներկաներին ևս ներկայացվեց Գյումրիի քաղաքապետարանի «Անի» փողային նվագախմբի մատուցմամբ:

Ներկայացվեց և քննարկվեց նաև հիմնի երկրորդ տարբերակը, որի հեղինակը Ռուզաննա Կարապետյանն էր, ով ներկաների համար երգեց այն: Քննարկումների ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ: Ներկաներից ոմանք ողջունեցին Ռուզաննա Կարապետյանի համարձակությունը` Շիրազի կողքին ներկայացնելով սեփական ստեղծագործությունը: Մի մասն էլ՝ սուր քննադատության ենթարկեց հեղինակին` հիմնականում նշելով, որ նման մեծությունների հետ չի կարելի նույնիսկ փորձել համեմատվել:

Երիտասարդ սերնդի մի շարք ներկայացուցիչներ էլ, իրենց հերթին, ցանկանում են նոր շնչով նոր երգ և նոր կատարում Գյումրիի համար՝ նշելով, որ Գյումրին ունի այդ պոտենցիալը: Իրենց կարծիքներով հանրությանը ներկայացան Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, «Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանը, երաժշտագետ Վարդգես Ադամյանը, մշակութային գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանը, երգիչ Մուրադ Մալխասյանը  և այլոք:
Գյումրիի օրհներգի հարցի շուրջ քննարկումներից հետո որոշվեց դեռևս վերջնական որոշում չկայացնել և հարցը թողնել հետագա քննարկման:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս