«Ադրբեջանցիները վախենում են հայերից, որովհետև գիտեն՝ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու, իսկ դրան հաջորդելու են իրենց համար շատ տխուր իրադարձություններ». Միհրան Հակոբյան
Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ըստ նիկոլական պրոպագանդիստների՝ Ադրբեջանում կա քաղհասարակություն, որի հետ կարելի է շփվել: Այո, այո՝ Ադրբեջանում, աշխարհի ամենակոշտ ավտոկրատ երկրներից մեկում, որի խորհրդարանում, անգամ, ձևի համար ընդդիմություն չկա: Ադրբեջանում, որտեղ նախագահը չի փոխվում, կինն էլ՝ փոխնախագահ է: Ադրբեջանում, որի «քաղհասարակությունը» էթնիկ զտման հրապարակային մասնակից է, այսինքն՝ ուժային մարմինների աշխատակիցներ են:
Պարադոքսն այն է, որ ըստ նիկոլական պրոպագանդիստների՝ Ադրբեջանի քաղհասարակության հետ շփվում է հայ քաղհասարակությունը: Ուշադիր նայեք՝ ովքեր են հայ քաղհասարակության ներկայացուցիչները, որ Բաքվից վերադարձել ու թուրքի քարոզ են անում:
Էլ հնամենի գրանտակերներ, էլ Նիկոլի ՊՈԱԿ-ի աշխատողներ, էլ այդ նույն ՊՈԱԿ-ից ֆինանսավորվող իբր թե փորձագետներ…
Եվ, այս ֆարսը հայ հասարակությանը ներկայացվում է՝ որպես հայ-ադրբեջանական հանրային երկխոսություն: Հետաքրքիր է, որ Նիկոլական զբռոդը, որ գործուղվել էր Բաքու, վերադարձել ու փորձում է համոզել, որ հայերն ու ադրբեջանցիները շատ նման են և ադրբեջանցիներն ընդհանրապես վախենալու չեն:
Մինչդեռ, ադրբեջանցիներից հայ հասարակությունը բացարձակապես չի վախենում, ադրբեջանցիներից վախենում է միայն Նիկոլն ու նրա մոտ քարոզիչ աշխատող այս զբռոդը…
Հայ հասարակությունը վախենում է մի բանից՝ հարաբերվել ադրբեջանցիների հետ Նիկոլի գլխավորությամբ: Այ դա, իրոք, վախենալու է: Ի դեպ, ադրբեջանցիներն իսկապես վախենում են հայերից, որովհետև գիտեն (առնվազն ողնաշարով զգում են), որ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու, իսկ դրան հաջորդելու են իրենց համար շատ տխուր իրադարձություններ»:

