
Գայլերի հարձակում Լոռիում. Բնակիչը լուրջ վնասներ է կրել

Երեկ՝ օգոստոսի 20-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում: Գայլերն այս անգամ մեծ վնասներ են հասցրել մարզի Կողես համայնքի բնակիչ Խաչիկ Կիրակոսյանին: Վերջինս առավոտյան համայնքին մոտ գտնվող ձորում հայտնաբերել է արդեն իսկ հոշոտված 15 գլուխ ոչխարներին, ևս 15-ը եղել են վիրավոր: Հոտում եղած ոչխարներից միայն երեքն են եղել անվնաս: Կիրակոսյանին պատկանող հոտի ոչխարներից ևս 15-ը կորել են:
168.am-ի հետ զրուցում Խաչիկ Կիրակոսյանը հայտնեց, որ պատճառված վնասները մեծ են: Գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ չի բացառվում, որ կենդանիներին հոշոտած կլինեն նաև շնագայլերը:
Լուսանկարը՝ հեղինակի