61-ամյա արճիսեցին հայկական կիվի է աճեցրել (լուսանկարներ, տեսանյութ)
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Ազատյանն իր փոքրիկ այգում կիվի է աճեցնում: Հայկական կիվի անունն էլ 61-ամյա արչճիսեցին դնելու է «Արմենիա»: Տավուշի մարզ այցելության ժամանակ Գագիկ Ազատյանին հանդիպեցի ճանապարհին, նա հրավիրեց իր այգին: Դեռ այգի չմտած՝ նա հպարտությամբ պատմում էր, թե ինչե՞ր ունի իր այգում, ինչպե՞ս է ստեղծել ու դեռ ինչեր է անելու:
Կիվիի աճեցմամբ նա սկսել է զբաղվել 2000 թվականից: Ասում է՝ նախորդ տարի առատ բերք է ստացել. «Կիվին էսպիսի բնավորություն ունի, որ մի տարի շատ է բերք տալիս, հաջորդ տարի քիչ է տալիս»,-ասաց նա ու պատմեց, որ նախորդ տարի 2 ծառից 140 կգ բերք է ստացել, որն էլ տարել և իրացրել է Այրում և Նոյեմբեյան քաղաքներում` շուկայական գնից 200-300 դրամ էժան: Այժմ խնամքով աճեցնում է կիվիի ծառը. «Իմ սեփական արտադրությունն ա, սերմերով եմ ստեղծել, անունն էլ դնելու եմ Արմենիա»,-ասում է նա:
Մանրամասնեը`168.am-ի տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը` հեղինակի