Բաժիններ՝

Աբովյանում աղբը փողոց է լցվում

Աբովյան քաղաքում հետիոտնի համար նախատեսված ոչ բոլոր անցումներն են գծված, միայն գլխավոր փողոցներում են թարմացվում  դրանք:  Քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցումները հատել մայթեզրերի վրայով: Որոշ անցումներ էլ հատելիս քաղաքացին անմիջապես հայտնվում է աղբամանների տարածքում և ստիպված դրանք  շրջանցում է այլ ճանապարհներով:

168.am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքացիները իրենց դժգոհություն էին հայտնում ստեղծված տհաճ իրավիճակի կապակցությամբ:  «Փողոցն ուզում ես անցնել, բայց ստիպված շրջանցում ես, որովհետև աղբ է դիմացդ: Ինչքանո՞վ է ճիշտ, որ աղբամանները հենց անցումի վրա են դրված, մի՞թե դժվար է մի քիչ կողքի վրա լինեն, մի՞թե չի կարելի փակ աղբամաններ շահագործել, որ ստիպված չլինենք այդ տհաճ հոտը շնչել, իսկ քամիների դեպքում ամբողջ աղբը փողոց է լցվում»,- ասաց Աբովյան քաղաքի բնակիչ Անահիտ Հարությունյանը:

Ի դեպ, աղբամանները հաճախակի չեն դատարկվում և  կուտակված աղբը քամու հետ տարածքում ոտքի տակ է ընկնում:

Abovyan-axb

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031