Բաժիններ՝

Էջմիածին VS Սիսիան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել է մրցույթ-քվեարկություն` պարզելու համար այն քաղաքի անունը, որը հաջորդ տարի կհռչակվի երիտասարդութան մայրաքաղաք: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել են Սիսիանն ու Էջմիածինը: Մինչև օգոստոսի 1-ը երկու քաղաքները նախարարություն են ներկայացրել փաստաղթղերի մի մեծ փաթեթ, որտեղ մանրամասն ներկայացրել են, թե մշակութային ինչպիսի ծրագրեր են իրականացվում քաղաքում, որքանո՞վ է երիտասարդությունը ներգրավված քաղաքի կյանքին, արդյոք կապը քաղաքի և հարակից գյուղերի հետ պահպանվո՞ւմ է, երիտասարդական ինչպիսի՞ հասարակական կազմակերպություններ են գործում և քաղաքային իշխանություններն ինչպիսի՞ աջակցություն են ցուցաբերոմ երիտասարդական կառույցներին: Էջմիածինը մրցույթին ներկայացրել է 79 էջանոց փաստաթուղթ, էլեկտրոնային 4 սկավառակներ ու տասնյակ լուսանկարներ, Սիսիանը՝ 8 էջանոց:

Էջմիածնի ներկայացուցիչ Անահիտ Նահատակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո նախարարության ներկայացուցիչներն այցելել են Էջմիածին և հանդիպել պատասխանատուների հետ, շրջել քաղաքում, զրուցել երիտասարդների հետ: Հաջորդ շաբաթ նրանք կայցելեն նաև Սիսիան:

Ըստ Նահատակյանի՝ Էջմիածինն ունի բոլոր շանսերը հռչակվելու երիտասարդության մայրաքաղաք. այստեղ երիտասարդական միջոցառումներ հաճախ են կազմակերպվում ու երտասարդները միշտ ակտիվ գործունեություն են ծավալում: Կոմունիկացիոն առումով նույնպես ստեղծված են բոլոր պայմանները: Հաղթած քաղաքը մեկ տարի կհռչակվի երիտասարդության մայրաքաղաք և  երիտասարդության նախարարության կազմակերպած բոլոր միջոցառումները կանցկացվեն այնտեղ: Այսկերպ նախարարությունում նպատակ ունեն միջոցառումները միայն Երևանում չկենտրոնացնել, այլև ներգրավել հարակից քաղաքներին: Նախարարությունում վստահ են, որ ծրագիրը կնպաստի նաև զզբոսաշրջության զարգացմանը:

Մինչ նախարարությունում քննարկում են, թե ո՞ր քաղաքն է հռչակվելու երիտասարդության մայրաքաղաք՝ սպորտի և երիտասարդության նախարարության կայքում՝ շարունակվում է ակտիվ քվեարկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս