Բաժիններ՝

Թրամփը հույս ունի ստիպել Մադուրոյին հրաժարական տալ` առանց ռազմական գործողությունների. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կկարողանա Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին ստիպել հրաժարական տալ` առանց ռազմական ուժի կիրառման: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Ամերիկացի պաշտոնյան հեռուստաալիքին ասել է, թե Թրամփը հույս ունի, որ «ճնշումը բավարար կլինի, որպեսզի Մադուրոյին ստիպի հրաժարական տալ առանց ուղիղ ռազմական գործողությունների»։

ԱՄՆ նախագահի վարչակազմի մի քանի ներկայացուցիչ հեռուստաալիքին հայտնել են, որ Մադուրոն ու նրա համախոհները կապվել են Սպիտակ տան հետ՝ քննարկելու, թե ինչպիսին կարող են լինել երկու երկրների հարաբերությունները։

Թրամփին առաջարկվող տարբերակներից մեկը նրա և Վենեսուելայի նախագահի միջև ուղիղ բանակցությունների անցկացումն է։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ ղեկավարն իր խորհրդականներին հայտնել է Մադուրոյի հետ հեռախոսազրույց անցկացնելու պատրաստակամության մասին։

Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ աշխատում է Վենեսուելայից միգրանտների ու թմրանյութերի անօրինական հոսքերի կրճատման ուղղությամբ։ Վերջին ամիսներին ԱՄՆ զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակների՝ նշելով, որ դրանք, ենթադրաբար, թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս