Բաժիններ՝

Գեղաշենում, ստիպված, խմելու ջրով են ոռոգում այգիները

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղն ունի 4250 բնակիչ: Վերջին տարում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ ավելացել է: Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Հասմիկ Ծառուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնողների թիվն այս պահի դրությամբ շուրջ 500-ն է. «Եթե մի ժամանակ մեկնում էին մի քանի ամսով, ապա հիմա մի քանի տարի են մնում արտերկրում, գումար են վաստակում: Մարդկանց հնարավոր չէ մեղադրել, տուն են պահում»:

Համայնքն ունի վերանորոգված բժշկական ամբուլատորիա, տիպային դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան: Գեղաշենի մշակույթի տունն անմխիթար վիճակում է: Գյուղապետարանի ֆինանսավորմամբ մշակույթի տան տանիքը նորոգվել է, բայց դա բավական չէ, որովհետև շենքի ամբողջական վերականգման համար  ֆինանսական լուրջ  միջոցներ են անհրաժեշտ:

Gexashen5

Gexashen4

Կարդացեք նաև

Gexashen2

Գեղաշենի հարևան գյուղերի բնակիչները պատկառանքով են խոսում Գեղաշենի բնակիչների մասին, պատճառը՝  կրթվածության մակարդակն է: Հայտնի է, որ այն Կոտայքի մարզի եզակի գյուղերից է, որի բարձր առաջադիմությամբ աշակերտները ընդունվում են ՀՀ տարբեր ԲՈՒՀ-եր:

Այս տարի Գեղաշենի դպրոցից  բուհեր են ընդունվել շուրջ 20 ուսանողներ:
Համայնքում մանկապարտեզ չկա, բայց այդ հարցը այլ կերպ են լուծել. Թվով մոտ 70՝  4-6 տարեկան երեխաները հաճախում են նախակրթական դպրոց, որը Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկն է զբաղեցնում:
Գյուղում կան մի քանի մատուռներ ու նաև Սուրբ Գևորգ անունը կրող եկեղեցին, որը լիովին չի  գործում: Այս տարվա մարտին եկեղեցու տանիքն ու քարե գմբեթը քամուց վնասվել էր: Վերջերս գմբեթը վերակառուցվել է: Թեև եկեղեցում ժամանակ առ ժամանակ հարսանեկան, կնունքի արարողություններ են արվում, բայց հոգևոր հովիվ չկա: Մարդիկ, նման դեպքերում, դիմում են Կոտայքի թեմին, որտեղից արարողությունը վարելու համար հոգևորական է գալիս:

Gexashen6

Gexashen1

Համայնքի հիմնական ճանապարհները ասֆալտապատ են, մաքուր, լուսավորված:
Գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր, որի պատճառով գյուղացիները, ստիպված, խմելու ջրով են ոռոգում այգին:
Մայրաքաղաքից  ընդամենը 25 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը չունի ուղիղ դեպի Երևան գնացող տրանսպորտ և գյուղացիները ստիպված վճարում են 150 դրամ, որպեսզի նախ հասնեն Աբովյան քաղաք, ապա ևս 200 դրամ ՝ Երևան հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս