Այսօր՝ հուլիսի 22-ին, Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում ոստիկանական 321 ՈՍ 02 համարանիշներով ավտոմեքենայի ու Volkswagen Tuareg մակնիշի 60 QO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդները 5 րոպե Վաղարշյան փողոցում կողք կողքի կանգնած զրույց էին անում, ինչը ստիպում էր որոշ վարորդների շրջանցել նրանց, որպեսզի կարողանային ազատ տեղաշարժվել
Արդեն մի քանի օր է՝ Երևանի վարչական տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում տրանսպորտի թանկացման խնդրի շուրջ: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք Ֆոտոլուր գործակալությունն արել է տարբեր ժամերի և տարբեր վարչական շրջաններում:
Արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Այսօր ակցիային են միացել նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Տարոնցու փողոցի 22 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Պ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից հետախուզվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Կոմիտաս 5ա, 7, 3, 7/1 շենքերի բնակիչները շուրջ 4 տարի է դատական վեճի մեջ են «ԼԻԲԵՐ» ՍՊԸ տնօրեն Քեշիշ Աբրահամի ու Երևանի քաղաքապետարանի դեմ: Կոմիտաս 5 հասցեում տեղակայված էր էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան, որը դեպի Կոմիտաս 5ա շենքը տեղափոխելու և տեղում նոր բարձրահարկ շենք կառուցելու ապօրինի շին.թույլտվություն էր տվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գ.Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը:
Այսօր, երբ թանկացավ էլեկտրաէներգիան, գազը, կենսապահովման առաջին անհրաժեշտության ապրանքները, սա լուրջ հարված է մեր առանց այն էլ սոցիալական ծանր բեռի տակ կքած ազգաբնակչության գրպանին:
Հուլիսի 23-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին` հյուսիսային շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«100 մետր քայլել են պարոն Նավասարդյանի հետևից, այնտեղից անընդհատ վիրավորանքներ, վիրավորանքներ, ինչը, բնականաբար, կտրած, հանված է այդ տեսանյութից
Պաշտպանի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ նախատեսվում էր պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին. նա պետք է հանդիպումներ ունենար նաև գործի հետ կապված անձանց հետ:
Ֆոտոլրոգրողի այն հարցին, թե ինչո՞ւ է չթույլատրելի տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»:
Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին դեռևս չի հաջողվել խոսել վերջինիս հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: «Երեկ չենք խոսսել հորս հետ:
13 համարի երթուղայինի վարորդն իրեն բավական ագրեսիվ է պահել, վերջինս կոպիտ արտահայտություններ է հնչեցրել քաղաքացիների հասցեին, ովքեր իրենց կոչերով ու թռուցիկներով ուղևորներին հորդորել են վճարել 100 դրամ:
iLur.am-ի լրագրողը երեկ փորձել է հարց տալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանում: Ախցխեցյանները Երևան քաղաքի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցից բռնություն գործադրելու միջոցով, առևանգել են Սեդա Ալվանջյանին` ամուսնության նպատակով։
43-ամյա Արթուր Շահսուվարյանը իր կողմից վարած «Վոլվո» մակնիշի 33 LV 561 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 16 և 18 շենքերի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին:
Պետությունը կատարեց թանկացումները: Ինչքան այս պետությունն անպատիժ մնա, ինչքան օլիգարխիան Հայաստանում լինի, մեր իրականությունը սա պետք է լինի: Պետք է մեղավորները պատժվեն, պետք է այդ ուժայինները հասկանան, որ ժողովուրդն է տալիս իրենց աշխատավարձերը, ու, եթե օրերից մի օր բոլորը գնան Հայաստանից, ո՞վ պիտի վճարի իրենց:
Հավանականությունը մեծ է, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում գտնվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները կարողանան հեռախոսազրույց ունենալ ավտովարորդի հետ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը չի հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին և չի դիմել իրավապահ մարմիններին ՝ պարզելու համար, թե ինչպես է իր անունը հայտնվել Կիպրոսի օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակում:
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել են դերասան Հայկ Մարությանը (Հայկո) և նրա ընկերները:
Հուլիսի 22-ին, 26-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Վարդանյանի, Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը:
Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Այս պահին նրանք իրենց ավտոմեքենաներով շրջում են Մաշտոցի պողոտայով դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով չվճարել 150 դրամ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ալիկ Բայադյանի դեմ հարուցված քրեական գործը:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարտախազ գյուղի 76-ամյա ազատամարտիկ Մարուսյա Դանիելյանը, ով ներկայում բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, արցունքն աչքերին եկել էր Ազատության հրապարակ, որպեսզի լրագրողների հետ հանդիպի և պատմի, թե ինչպես են իր տունը ցանկանում խլել իր ձեռքից:
Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում: