43-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Արթուր Շահսուվարյանը իր կողմից վարած «Վոլվո» մակնիշի 33 LV 561 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 16 և 18 շենքերի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային նրա ծնողների հետ տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է կայուն ծանր վիճակում:
Մանրամասները՝ այստեղ: