Բնակարանում հայտնաբերվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակցի կախված դին
Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մասնակցությամբ, բացելով տան դուռը, ննջասենյակում կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Ստեփան Պ.-ի դին:
Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը աշխատում էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում, սակայն թե ինչ պաշոնի է, չգիտեն: «Մենակ գիտենք, որ Աշոտյանի հիմնարկությունում է աշխատում», -ասել են հարևանները:
Մանրամասները՝ այստեղ: