Բաժիններ՝

Երկրաշարժ Չինաստանի տարածքում

Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 8 բալ:

Հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.52և արևելյան երկայնու­թյան 104.230:

Ժամը 12.30-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 54-ի, իսկ վիրավորներինը` 337-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել:

Տվյալ պահի դրությամբ` տուժածների մեջ չկան օտարերկրյա քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031