Հրաչյա Հարությունյանի դստերը դեռ չի հաջողվել խոսել հոր հետ
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին դեռևս չի հաջողվել խոսել վերջինիս հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: «Երեկ չենք խոսսել հորս հետ: Մարդու իրավունքների պաշտպանն է գնացել այստեղից: Եթե ինքը խոսեր, կտեղեկացներ իր մասին: Դեռ ոչնչից տեղյակ չենք»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Հարությունյանը: Վերջինս երեկ ասել էր, որ մեծ է հավանականությունը, որ կկարողանան խոսել Հրաչյա Հարությունյանի հետ: Մեր հարցին՝ ինչու հնարավոր չի եղել հոր հետ կապ հաստատել, Լիլիթ Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտ ասած, շանս չեղավ, չեմ զանգահարել ոչ մեկին, ոչ մեկից չեմ հարցրել»:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավրման մասին որոշում կայացնելիս նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ մեկնել է Մոսկվա: Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ Կարեն ԱՆդրեասյանը գործը պատրաստվում էր քննարկել Հրաչյա Հարությունյանի փաստաբանների, խնդրի հետ առնչություն ունեցող պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: