Բաժիններ՝

Բարձրաստիճան ոստիկանները՝ օրինախախտ

Toyota Corolla մակնիշի 878 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն կայանել էր չթույլատրված հատվածում: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայից դուրս եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնի պետ Սերոբ Հարությունյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանը: Իսկ նրանց դիմավորեց Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ֆոտոլրոգրողի այն հարցին, թե ինչո՞ւ է չթույլատրելի տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»: Սակայն նա չգիտեր, որ այդ ամենը ֆոտոլրագրողի կողմից ֆիքսվել է:

pol-car1 pol-car2

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031