Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել իր վրա:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 23-ին տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Այսօր Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Այս որոշումով խախտվում է ՀՀ Սահմանդրության առաջին հոդվածը, ըստ որի` ՀՀ-ն սոցիալական պետություն է:
Աղջիկը կատարել է ակցիա խաղաղ պայմաններում:
Յուրաքանչյուր թաղամաս գումար է հավաքել, «դվիժոկ» տեղադրել, որպեսզի կարողանան խմելու ջուր ունենալ: Գյուղացիները կատակով ասում են, որ հաց չեն առնում, բայց էլեկտրաէներգիայի վարձը պարտադիր տալիս են, հակառակ պարագայում՝ ամբողջ գյուղը կզրկվի ջրից:
Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:
Օսկանյանը ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։
Այս պահին Ավանից 20 համարի երթուղայինների վարորդներից շատերը իջեցնում են ուղևորներին և հրաժարվում են շարունակել տեղափոխել նրանց, քանի որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ` նշելով, որ իրենցից գումար են պահանջում, որը իրենք 100 դրամով աշխատելու դեպքում չեն կարող վճարել:
Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ` դեպի Հերացու թունել տանող ճանապարհին, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 25 ՏՕ 447 համարանիշի և «Ֆոլկցվագեն» մակնիշի 20 OO 417 համարանիշի ավտոմեքենաները:
Քիչ առաջ երեք երիտասարդ տղաներ Հաղթանակ կամրջի վրա կարողացել են կանխել 25-30 տարեկան տղայի ինքնասպանությունը:
Հունիսի 22-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության նախընտրական փուլը, որին մասնակցում էին Վանաձորի «Էվրիկա» դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտները:
Որ այս ընկերությունը վերահսկում են Զախարյանները, իրականություն է, սակայն ՓԲԸ-ի տնօրենը ներկա պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ե. Զախարյանի ավագ եղբայրն է՝ Սեյրանը: Վերջինս այդ պաշտոնում է 2009-ից ի վեր: Մինչ այդ ընկերության տնօրեն է եղել Համլետ Բեգլարյանը:
ՀՀ ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ժամանակ Գորիսի ոստիկանության աշխատակիցների գործողությունները քննության առնելու վերաբերյալ:
Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած գազի թանկացմանը զուգընթաց՝ մեծ աղմուկ են առաջացրել նաև դրանից բխող թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում: Երևանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումից անհանգիստ են նաև Գյումրիի բնակիչները:
Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:
«Մենք ժողովրդի համար ենք պայքարում: Փոխանակ իրենք մեր կողմից լինեն.. իմ թևի վրա փակեց դուռը»,- ասաց նա:
Շուտով մարզերի գծատերերը կհետևեն մայրաքաղաքի օրինակին: Ի դեպ, մարզերում էլ գծատերերը պատահական մարդիկ չեն և ունեն անհրաժեշտ լծակներ սակագները վերանայել տալու համար, հետո իրենք ինչո՞վ են պակաս մայրաքաղաքի գծատերերից:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աբովյան քաղաքում քաղաքացին դեպի Երևան երթևեկելու համար վճարում է 200 դրամ, իսկ Աբովյան քաղաքի ներսում՝ 100 դրամ: Թանկացումների ալիքն ահ է առաջացրել աբովյանցիների շրջանում: Ուղևորները հարցնում են ուղեվարձի արժեքն ու նոր վճարում: 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի որոշ վարորդների հետ, ովքեր, սակայն, չցանկացան անուններով ներկայանալ:
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղը չնայած բավականաչափ վարելահողեր ունի, սակայն բնակչությունը, մեծ հաշվով, դրանք չի մշակում: Պատճառն, ինչպես գյուղապետ Սամվել Գորգինյանն է ասում` սահմանին մոտ լինելն է:
Ժամը 21:00-ի սահմաններում Lincoln մակնիշի 15 SO 379 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել է երկաթյա արգելապատնեշներին:
Կանգառում էր նաև «Երեվան տրանս» ընկերության տնօրենը: Նա նույնպես քաշքշուկների մասնակից էր:
Արարատի մարզի գյուղերում մեկ ամիս է, ինչ բեռնատարներն առաջարկում են հին ասֆալտ: Այսինքն՝ այն ասֆալտը, որը քերում-հավաքում են մայրաքաղաքի փողոցներից, որպեսզի նորը փռեն: Իսկ հինը-ավելացածը հնարամիտ հայերը վաճառում են գյուղերում: Եվ մարդիկ, որոնք իրավացիորեն հույսները կտրել են, թե մի օր իրենց փողոցները հողից ու ցեխից կազատվեն, վճարում են և հին, սարսափելի հոտ արձակող օգտագործված ասֆալտը շաղ տալիս իրենց բակերում:
Ոչ մի օգնություն կամ օժանդակություն չեն ստացել ոչ միայն Անտառուտի և Օրգովի, այլև մարզի մյուս համայնքները: Օրինակ, Թալինի Դավթաշեն և հարակից գյուղերում ցուրտն ու կարկուտը ծիրանի այգիների բերքը հիմնովին ավերեցին, և մարդիկ ծիրանի երես չտեսան: Իսկ գյուղացու ընտանիքի համար դա նշանակում է չմարվող վարկ, չգնված մանկական կոշիկ… և այլն, և այլն:
Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում մի կաթիլ ջուրն անգամ գումար արժե, ու տեղի բնակիչները գիտեն` ինչպես խնայել ջուրը: Թեպետ պատասխանատու մարմինները, քաղաքային և մարզային իշխանությունները հավաստիացնում են, որ ծորակից հոսող ջուրը մաքուր է և համապատասխանում է նորմային, սակայն ջուրը ոչ միայն տհաճ հոտ ու համ ունի, այլև ժանգագույն է:
Գյուղացիների ճնշող մեծամասնությունը վարկառու է տարբեր բանկերում: Չնայած նրան, որ վերջին տարիներին պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի որոշակի հատվածը, բնակչությունն, ամեն դեպքում, վստահությամբ չի վերաբերվում գյուղատնտեսական վարկերին:
Վերջին օրերին իշխանական թևի և, այսպես կոչված, գծատերերի համակիրների կողմից հաճախ են լսվում այսպիսի արտահայտություններ՝ «50 դրամն ի՞նչ ա, որ դրա համար բողոքում են։ Ամսական մի 2000 դրամի տարբերություն ա, էլի»։
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքն արտագնա աշխատանքի մեկնելն է, համենայնդեպս, այդպես է նշված Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում` համայնքների մասին բաժնում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 8-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 11, խարդախության` 3, սպանության փորձի և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: