«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը, որը, սակայն, տեղի չունեցավ: Դատարանից հայտնեցին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը մեկ այլ դատական գործով գտնվում է խորհրդակցական սենյակում, ուստի դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Հուլիսի 23-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան աչքի հիվանդանոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներ Արեգ և Սարգիս Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):
Քիչ առաջ ազատ է արձակվել Մաքսիմ Սարգսյանը, ում իր տան բակից բերման էին ենթարկել առավոտ 10:30-ի սահմաններում, ով իբրև թե կասկածվում է երեկվա «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցելու ժամանակ ոստիկան ծեծելու մեջ: Մաքսիմի խոսքով՝ ինքը ոստիկանական բաժանմունքում ոչ մի բան չի ստորագրել:
Ինչպես բնորոշել մտավորական համարվող անձնավորության այն «նկատառումները», որոնք սնվում են ոչ թե իրականությունից, ոչ թե քաղաքացու սրտացավ վերաբերմունքից, այլ մերժված մարդու ունեցած չարությունից, մանրախնդրությունից… Կարծում ենք` այդ «նկատառումներն» անգամ որպես հերյուրանք կոչելն ուղղակի շատ մեղմ է:
Քաղաքապետարանի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային զուգահեռ Երևանի քաղաքապետարանում քաղաքային պաշտոնյաները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանից Երևան ժամանած պատվիրակության անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հասարակական-քաղաքական հարաբերությունների բազմակողմ զարգացման, ինչպես նաև վերջին շրջանում լայն հասարակական հնչեղություն ստացած հարցեր:
Ակտիվիստներից մեկը նկատեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևում է ակցիայի մասնակիցներին իր գրասենյակի պատուհանից: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, իր հերթին դիմելով Տիգրան Սարգսյանին, ասաց. «Արի, բացատրություն տուր քո քաղաքացուն: Եթե դու ապիկար ես, ուրեմն հեռացի´ր: Մենք` ՀՀ քաղաքացիներս, դժգոհում ենք կառավարության քաղաքականությունից…Հերիք եղավ, բոլ եղավ, եկեք պատասխան տալու»:
Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը քիչ առաջ ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
168.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց, թե իր համար պարզ է` ինչու են երիտասարդներին ոստիկանություն բերել. «Տարել են, որ էդ երեխեքին վախացնեն, որ մեզ էլ շեղեն: Գիտեին, որ գալու ենք այստեղ, դրա համար էլ հիմա չենք քշում մեքենաները»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները, Վիլեն Գաբրիելյանը…
Նոր Մոսկվայում, Պոդոլսկից ոչ հեռու հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառները հետաքննող քննչական խումբը հուսով էր, որ նախօրոք պայմանավորվածության համաձայն Հրաչյա Հարությունյանը երկուշաբթի օրը կասի այն գրասենյակի տեղը, որտեղից ինքը «ԿամԱԶ»-ով բեռներ էր տեղափոխում,- հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` նշելով, որ բժիշկները, սակայն թույլ չեն տվել նրան ծանրաբեռնել:
Ակցիան շարունակվեց քաղաքապետարանի շենքի առջև. ցուցարարները պահանջում էին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դուրս գա իր գրասենյակի և լսի իրենց պահանջները, սակայն որևէ մեկը չեկավ քաղաքացիներին ընդհառաջ:
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները:
Հուլիսի 23-ին, ժամը 12.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 15 շենքի 33-րդ բնակարանի լոգարանում այրվում է ջրատաքացուցիչ:
Այս իրավիճակն ինձ խիստ անհանգստացնում է: Հայաստանը գնում է ինքնաոչնչացման, ինքնալիկվիդացիայի ճանապարհով»,- ասում է Կարինե Դանիելյանը
Երեկ կեսօրին Ավան վարչական տարածքը սպասարկող 20 համարի ավտոբուսում մեծ վեճ է բռնկվել ուղևորի և վարորդի միջև: Այն սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ մի տիկին վճարել է 100 դրամ , իսկ վարորդը սրտնեղած ասել է. «Քուր ջան օրվա պլան են դրել վրաս, ես դրանց փողը ո՞նց եմ տալու»:
«Տարոն Մարգարյանն ուներ երկու հնարավորություն` գործել որպես գծատեր կամ որպես Երևանի քաղաքապետ»,- այսօր ասել է «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը
50-ամյա կինը պետմել է, որ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն:
Նավասարդյանների ընտանիքը ամբողջությամբ ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:
Հուլիսի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել Հովհաննիսյանի դիակը:
Այս պահին բողոքի ակցիան տեղի է ունենում քաղաքապետարանի մուտքի մոտ։ Մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյնաի ներկայությունը, ինչպես նաև՝ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին։
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են նախագահի նստավայրի դիմաց և պահանջում են իրենց մոտ մեկ տարվա աշխատավարձը։
«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կազմակերպիչներից մեկը քիչ առաջ 168.am-ի թղթակցին հայտնեց, որ ոստիկանները ձերբակալել են 3 ակտիվիստի:
«Այդ 50 դրամը զգալի ազդեցություն կունենա հայերի գրպանի վրա: Կարծում եմ՝ պետությունը պետք է այնպես աներ, որ թանկացումները չազդեին քաղաքացիների վրա»:
Երեկ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ պայքարին է միացել նաև «Ժառանգություն» կուսակցության և Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը:
Հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկում» (օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում) ռումբ է տեղադրված: