Բաժիններ՝

Վթար Վայոց Ձորում. Ընտանիքի 5 անդամները, այդ թվում՝ երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բոլորն ընտանիքի անդամներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս