Բաժիններ՝

Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցությունը խորացնող համաձայնագիրը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում:

Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար:

Հիմնական ուղղությունները վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակումն է, կողմ պետությունների տարածքում գտնվող քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակումը, փորձի փոխանակումը և գործնական օգնությունը միգրացիայի կառավարմանն առնչվող հարցերում, ինչպես նաև կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների և նրանց ընտանիքի անդամների բնակության իրավունքների պաշտպանության, բնակության համար թույլտվության ժամկետների ընթացքում արդյունավետ ընթացակարգեր սահմանելը, ինչպես նաև կողմ պետությունների տարածքում գտնվելու ընթացքում կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս