Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով դատաքննությունը:
«Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց տեղի է ունեցել դանակահարության դեպք: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության մեր աղբյուրները:
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին:
Քաղաքապետն ինչի՞ պետք է ընկճվի: Կընկճվի, եթե տրանսպորտ չլինի: Հասարակությանն այնքան մեծ շերտ ունի: Այստեղ նստած, տեսնում եմ, որ մի հինգ հոգի իմ կողմից են: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է հրաժարական տամ: Մենք ձեզ համար ապրուստի միջոց ենք
Գ. Սահակյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է բողոքի ոչ թե սակագնի դեմ, այլ՝ Կառավարությունը պետք է սոցիալական ծրագրեր իրականացնի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ու ոլորտը մի փոքր մանրամասնի:
«Մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից…»
«Մեկը ես՝ որ թարս աճած չլինեի, ինչի՞ էի գալիս ձեզ մոտ: Ձեզ նյութ եմ գալիս տալիս, սպասարկում եմ»
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կեղծ խմիչքներ պատրաստելու և իրացնելու, դրոմանիշներ կեղծելու կամ իրացնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
«Վարորդն ուղղակի 100 դրամանոցը շպրտեց ինձ վրա: Ես շոկի մեջ էի: Ես հասկանում եմ, որ վարորդների հոգեբանական վիճակն էլ է հիմա բավականին ծանր, որովհետև իրենք այնպիսի պայմաններում են, որ շատ դժվար է գործադուլի գնալ, երբ դու կախված ես ամեն օրվա քո աշխատավարձից
«Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Եթե գլուխս էսքան հասներ, ես էլ կուզենայի մի գիծ ունենալ: »
ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 9 դեպքից բացահայտվել է 4-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 13, շորթման` 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
«Ժամանակ չունեմ, ես կրթության նախարար եմ, մինչև ժամը 10-ը պետական պաշտոնյա եմ: Ես միշտ էլ արել եմ դա, ուղղակի այդ ժամանակ YouTube չի եղել…»
Պատասխանելով հարցին՝ արդյոք անօրինակա՞ն գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտի ծառայության դիմաց, Հրայր Թովմասյանն ասել է հետևյալը. «Ո՛չ, անօրինական չէ»:
«Շատ ավելի լավ կլիներ, որ հասարակությանը նախօրոք նախապատրաստեին այդ գաղափարին, հաշվարկները ներկայացվեին հրապարակային` մամուլով, ձեր միջոցով»:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը՝ նրանք ընդամենը երեքն էին:
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ կառավարության շենքի դիմաց բողոքում էին տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Ակցիային մասնակցում էին ինչպես «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության, այնպես էլ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում լուսանկարել է, թե ինչպես են առանց ամրագոտու երթևեկում Վ. Ստեփանյանն ու նրա վարորդը։
Հուլիսի 25-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Ինոցմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ բնակիչներ` 2004 թ. ծնված Մ. Կարապետյանը, 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989թ. ծնված Հ. Դավթյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ կառավարության մոտ կազմակերպած ակցիայից հետո ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան՝ Տարոն Մարգարյանին 50 դրամանոց տորթ հանձնելու նպատալով:
Հուլիսի 25-ին, ժամը 00.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ հարկից ընկած 1988 թ. ծնված Մ. Ա.-ը , ով ժամը 00.42-ին հիվանդանոցում մահացել է:
Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում։ Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործերով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել։ Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա։
Երբ 168.am-ը վարորդից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արդ կերպ վարվում քաղաքացիների հետ, նա պատասխանեց, թե «գառաժի տերն է մեղավոր», որովհետև պահանջում է փակել պլանը, ապա փակեց դուռն ու հեռացավ:
Հուլիսի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի-Կապան ճանապարհի 51-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է շրջվել ձորը:
Այսօր ժամը 15:00-ին ևս մեկ անգամ Մաշտոցի պուրակում ցանկացողները կարող են մասնակցել «ինչպես ակցիաների, գործողությունների ժամանակ, բարդ իրավիճակներում հարաբերվել ոստիկանության հետ» թեմայով դասընթացին: Ուշ երեկոյան, քննարկումից հետո, փոքրիկ համերգի միջոցով օրվա ընթացքում կուտակված բացասական լիցքերից ազատում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Ալափար գյուղի բնակիչ 49-ամյա Վահրամ Խաչատրյանի վարած ГАЗ 5227 մակնիշի 68 ՕԼ 007 համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Ռոման Ջիլավյանի վարած BMW 312 մակնիշի 35 VP 379 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ երեկոյան «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը: Նա իր ավտոմեքենայով քաղաքացիներին տեղափոխում էր տարբեր ուղղություններով:
Այսօր առավոտից հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիան տեղափոխվել է կառավարության շենքի մուտքի մոտ: Հիշեցնենք, որ նախորդ օրերին ակտիվիստները հավաքվում էին քաղաքապետարանի դիմաց: Այս փոփոխությունը կապված է այսօր կառավարության նիստի օրակարգում նախանշված փոխքաղաքապետի այս հարցով զեկուցման հետ:
Տ.Սարգսյանի դիտարկմամբ՝ շարժումն ունի սոցիալական բնույթ, որն էլ պայմանավորված է քաղաքապետի որոշմամբ: Նա շեշտեց, որ այսուհետ որոշումներ կայացնելիս կառավարությունը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը:
Ըստ պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցի, «2013թ. մայիսի 14-ին «Վարկած» ակումբում պատասխանողը գնահատականներ է տվել փաստաբան Ա.Սիրունյանի՝ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ 2013թ. մայիսի 13-ին մամուլի ասուլիսին և փաստաբան Ա.Սիրունյանի ասածները հրապարակայնորեն որակել է որպես անբարոյականություն,…»: