
Հայաստան կժամանեն ՆԱՏՕ–ի ԽՎ ասոցացված երկրների պատվիրակներ ու փորձագետներ

Հայաստան կժամանեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցող կազմակերպության անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակներ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունից:
Պատվիրակությանը Հայաստանում կլինի սեպտեմբերի 22-23-ը: Ըստ կարգադրության՝ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: