Բաժիններ՝

Փարիզի առանձնատներից մեկում գտել են Ռուբենսի կորած նկարը

Նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» նկարը, որը կորած էր համարվում 1613 թվականից ի վեր, հայտնաբերվել է Փարիզի առանձնատներից մեկում: Այդ մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Osenat աճուրդի տան ղեկավար Ժան Պիեռ Օսենին:

«Ռուբենսի նկարը, որը երբեք չի հանդիպել շուկայում, արվեստի պատմության գլխավոր հայտնագործությունն է, դարերով մոռացված գլուխգործոց», – ասվում է հրապարակման մեջ:

Աճուրդի տան ղեկավարը նշել է, որ նկարը գտվում է «շատ լավ վիճակում» և աճուրդի կհանվի նոյեմբերի 30-ին:

Նկարը գտնվել է փարիզյան առանձնատներից մեկի վաճառքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Փորձաքննությունը հաստատել է 105,5 x 72,5 սմ չափսեր ունեցող նկարի իսկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս