Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ

Խուլիգանություն կատարելու համար այսօր մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հարուցված գործի շրջանակներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ռ. Բադալյանի խոսքով՝ քիչ առաջ Շահեն Հարությունյանի հետ առերեսում է եղել, որն արդեն ավարտվել է: Շահեն Հարությունյանին հանձնել են օրինական ներկայացուցչի հսկողությանը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930