Ուղեվարձը չի՞ թանկանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում կկայանա ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի ուղևորահոսքի հետազոտությամբ զμաղվող միջազգային խորհրդատուն ավարտել է իր վերլուծությունը և հենց այդ օրն էլ կներկայացվեն տվյալները: Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ հենց այդ օրն էլ որոշվելու է Երևանի տրանսպորտի նոր սակագինը:
Սակայն Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեց, որ ուղեվարձի թանկացման հարց չկա. «Միջազգային կազմակերպությունը ներկայացնելու է իր վերլուծության արդյունքները, իսկ դրանից հետո մենք իրատեսական պատկեր կունենանք, թե ինչպիսին պետք է լինի սակագինը, որն է իրական սակագինը»: Այսինքն՝ դեռ ամեն ինչ առջևում է:

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս