Հարություն Քուշկյանն այցելել է Ասկերանի համաճարակային կենտրոն

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին:

Ասկերանի շրջանային բուժմիավորումում ծավալված են թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձ-գինեկոլոգիական մահճակալներ: Հաստատությունն ունի, ամբուլատոր-պոլիկլինկական հատված և շտապ օգնության ծառայություն: Շրջանի  գյյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 38 բուժակ մանկաբարձական կետեր:

Նախարար Քուշկյանը հետաքրքվել է առկա սարքավորումներով և կադրային հագեցվածությամբ: Նա բարձրաձայնել է լաբորատոր ծառայության խնդիրները, հանձնարարել ուժեղացնել շտապ օգնության ծառայությունը և այն դարձնել շուրջօրյա: Նախարարն այցելել է նաև Ասկերանի համաճարակային կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին, անհրաժեշտ սարքերի և պարագաների առկայությանը, աշխատակիցների հետ քննարկել կենտրոնի խնդիրները:

ԼՂՀ Առողջապահության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930