«Մեր հավատը Բարձր դատարանից այս պահին արդարացված էր». Արծվիկ Մինասյան

«Մեր պայքարը շարունակվում է քաղաքացիների սեփականության իրավունքի համար: Հետագա զարգացումները պարզ կլինեն Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը ձեռքներիս տակ լինելուց հետո: Դրանից հետո մեր հետագա գործողությունները կհստակեցնենք»,- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ այն քաղաքացիները, ում պարտադրվել է վճարել 5%-ները, պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց իրավունքները:

«Մեր հավատը Բարձր դատարանից այս պահին արդարացված էր»,- ասաց Ա. Մինասյանը:

168.am-ի հարցին՝ ի՞նչ է սպասվում ֆոնդերի կառավարիչներին, ասում էր, որ եթե օրենքը կասեցվի, Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը կընկնի, Ա.Մինասյանը պատասխանեց. «Եթե իրենց տերմինով ասեմ՝ ղալաթ են անում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930